Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՈՎ ԻՆՉ ՍԵՐՄԱՆՈՒՄ Է, ԴՐԱ ՊՏՈՒՂՆ Է ՀԱՎԱՔԵԼՈՒ

ՈՎ ԻՆՉ ՍԵՐՄԱՆՈՒՄ Է, ԴՐԱ ՊՏՈՒՂՆ Է ՀԱՎԱՔԵԼՈՒ
03.04.2012 | 00:00

«Նա՛, ով չի նորոգում ու բարձրացնում նախնիների առաքինությունը, այդպիսին ամոթ ու նախատինք է իր պապերի համար ու մի նոր անեծք» (Աստվածաշունչ, Իմաստություն Սիրաքի 20.28)։
Էս ի՞նչ օրն ենք ընկել, հայ ժողովուրդ, որ մեր սուրբ մեսրոպյան աստվածատուր տառերով նման բաների մասին հիմա պիտի գրեմ: Բա էս մեր արյուն-նահատակությամբ վաստակած ազատությունը քաջարի Հայկի հետնորդների արյունով սրանց համար վերստացանք, որ մի քսան տարի չանցած թքե՞նք մեր նախնիներից ժառանգած սրբությունների վրա: Էլ ինչ խայտառակ բան ասես չենք ուզում շիթիլել մեզ Աստծու շնորհած երբեմնի երկիր դրախտավայրի այգում: Դեռ մեր քաջ տղերքի արյունն ու ոսկորը հող չդառած, մեր պարտված ու հին թշնամիներին չարախնդալու առի՞թ ենք տալիս: Մոռացա՞նք արդեն, որ նրանց փուչ ու սուտ ուժերի դեմ Քրիստոսի Խաչն ու զորությունը դեմ տվինք ու Աստծո աջով հաղթանակ հաղթանակի հետևից տարանք ու հիմա էլ դրա խաղաղությունն ենք վայելում:
Նախ, հանդուրժեցինք ու որոշ փողոցների որոշակի հատվածներ ազատ ֆռֆռացող պոռնիկներով լցրինք։ Սրանք էլ ափաշկարա իրենց իմացած հին արհեստն են բանեցնում, մեր ահել-ջահելներին ամեն տեսակի վեներական հիվանդություններով կամ ՍՊԻԴ - ով վարակում ու հոգիները պղծելով` դժոխքի ճամփով են տանում: Էդքանն էլ քիչ է` եվրաախտով` միասեռական ախտով ենք վարակում մեր ջահելներին։ Իրիկունները փորձիր գնալ քաղաքի որոշ զբոսայգիներ. էնպիսի՜ բաներ կտեսնես... և չես ուզի հավատալ, որ առջևդ կոտրատվող բարակիրան շիկահերները իգացած արուներ են։ Դուրս գանք և մետրոյի կայարաններով ու մարդաշատ տեղերով քայլենք, թերթերի կրպակները մի պահ նայենք. եթե կարգին նամուսով ու աբուռով մարդ ես և դաստիարակությունդ էլ իսկական հայի ընտանիքում ես ստացել, զզվանքով ու ամոթով երեսդ կթեքես էնտեղ վաճառվող ամսագրերի անամոթ ու լիրբ պոռնիկների նկարներից: (Թող ոչ ոք կեղծ ամոթից չշիկնի կոշտ խոսակցական լեզվով գրված էս խոսքերից, որովհետև մահամերձին վիրահատելիս բժիշկը չի մաժմժում մարմինը, այլ կտրում, արյուն է հանում, որ միջի թարախն ու խոցը հանի):
Էդ ինչի մասին որ գրեցի, ցավոք, սովորական բան է դարձել շատերի աչքին, ոմանք էլ «համն առել» ու հավանություն են տալիս: էդքանն էլ քիչ համարեցինք, հիմա էլ մեր «նազուկ» տղերքի համար գործ ճարեցինք (չէ՞ որ գործազրկություն է, պետք է նոր աշխատատեղեր բացենք) ու միասեռականությանը գաղտնի այո՛ ասացինք ու սեռական այլասերվածին վավաշոտ փաղաքշանքով «ախպերս» կոչեցինք:
Էս էլ դեռ չմարսած, հիմա էլ հեթանոս քրմերի ծպտված սերունդն ուզում է բազմակնություն սերմանել մեր ժողովրդի այգում։ Դա մուսուլմանական պիղծ սովորություն է, որից տասնյոթ դար է, ինչ մաքրվել ենք։ Հիմա էլի կասեք` ի՞նչ պղծություն է մի քանի կին ունենալու սովորությունը: Պատասխանեմ հայոց պատմության էջերից վկայություններ անելով: Հնում հեթանոսների մեջ սովորություն կար դեռատի կույս աղջիկներին տանելու մեհյանները՝ կռատների քրմերի մոտ, որտեղ «տաճարական առնականներ» կամ, այսպես կոչված, «սրբացնող ցուլեր» էին պահում, որ այդ «սերմնացան» տղամարդիկ դեռատի կույսերին լլկելով, իբր «սրբացնեին», որպեսզի հետագա սերունդը ազնիվ լիներ: Մեր օրերում, եթե կրկին գտնվեն մայրեր ու հայրեր, ովքեր կհամաձայնեն իրենց աղջիկներին կնության տալ մի տղամարդու, որ արդեն 1-2 կին ունի, ապա նրանք իրենց ժառանգին նման լլկանքի կենթարկեն, իրենց երեխաներին դևերին կզոհաբերեն: Պողոս առաքյալը նմանների մասին ասում է. «Շունը իր փսխածին է վերադառնում», որ նշանակում է, մենք քրիստոնեական մաքրությամբ սրբվեցինք նման բաներից, բայց կլինեն հոգիներ, որոնք հնին կուզենան վերադառնալ, ու այդ խոսքը հենց իրենց կվերաբերի: Եթե ուզում եք դրանով «թնդանոթի միս» բազմացնել ապագա հայոց բանակի համար, ապա դրանք պոռնկածին բճեր են լինելու, ու երբ թշնամին մեկ անգամ. «դե փ՜ըխկ էղի ստեղից» ասի, սրանք տակները լցրած թողնելու-փախչելու են ռազմադաշտից: Աստված այդ ժամանակ մեզ զորավիգ չի լինի (ինչպես Շուշիի ճակատամարտում էր, երբ թշնամու գերազանցող ուժերի դեմ Իր զորությունն ուղարկեց, և բոլորն ափիբերան զարմանան, թե էս ո՛նց էղավ) այլ մեզ մեր թշնամիների ձեռքը կմատնի, որ հասկանանք. «Ոչ ուժով է, ոչ զորությունով, այլ Աստծո Հոգով» (Աստվածաշունչ, Զաքարիայի մարգարեություն 4.6):
Հիմա տեսա՞ք, թե որն է իսկական չիպավորումը, այլ ոչ թե ինչ-որ համարակալած ու խզբզած քարտեր: Մեզ այս ապականիչ հնարքներով ուզում են այս «երեք վեցերով» կնքել, որ հայ ազգն իսպառ կորչի գնա: Այսքան գոռում-գոչում ենք` եղեռն, եղեռն. սրանից էլ չար եղե՞ռն: Ի՞նչ է, մոռացա՞նք մեր էն աստվածավախ ու նամուսով նախնիներին, որոնցից շատերը, մանավանդ կույս ու դեռատի սրբուհիները, թրքից ապականվելու փոխարեն, գերադասեցին կամավոր նահատակությունը և Աստծո արքայությանն արժանացան: Հիմիկվա մեր էս խեղճ ու աղանդակալած սերունդն ի՞նչ պատասխան ունի տալու Աստծուն, որ կամավոր պոռնկության է դիմում, իսկ այլասերված մահմեդականին լիուլի բավարարում է կանաչ դոլարների տրցակների դիմաց։
Ազգիս «կերած-խմած» ջոջերից ոմանք, գերկալորիական խորտիկներից գիրացած ու գրգռված, մի քանի սիրուհի պահելն «օրինականացնելու» ճանապարհն են փորձում ընտրել։ Այդ հենց նրանք են խրախուսում և ստվարացնում իգացած հայ արուների շարքերը։ Թե չէ կալորիազուրկ խեղճ չունևորին որտեղի՞ց այնքան փող ու էներգիա, որ մի կնոջից ավելի կին կամ իգացած պահի։ Սեփական կնոջը հազիվ է «ծերը ծերին» հասցնելով հաճեցնում (չկարդալ` հաչեցնում)։
Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգում կրկին բազմացել են իգացող-ջահելները (ափսո՜ս նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի բռունցքը պակասել է սրանց կեղծամակիր «ոսՏվՊՌվՍՈ» գլխից), զուգահեռ շատացել են gold համարանիշ ունեցող մեքենաներով սրանց ծառայություններից օգտվող ճարպագնդերը։
Հիմա հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կողմնակից են սրանց ու ներքուստ համաձայն են այս ամենին, կամ էլ անտարբերության գաղջությամբ են լսում սրանց մասին: Հայաստանն Արշակավա՞ն եք ուզում սարքել, որ ամեն տեսակի պիղծ ու արվամոլ, շնացող ու գող, պոռնիկ ու անաստված հոգիներ բազմացնեք, որ մեր սուրբ հայրերի նզովքն ու անե՞ծքը վաստակեք։ Հիշեք, թե ինչպես Ներսես Մեծ հայրապետի անեծքով այդ քաղաքը հիմնահատակ կործանվեց: Չկարդացի՞ք այս գրվածքի սկզբում. «Նա՛, ով չի նորոգում ու բարձրացնում նախնիների առաքինությունը, այդպիսին ամոթ ու նախատինք է իր պապերի համար ու մի նոր անեծք»: Ի՞նչ է, նոր անե՞ծք ենք ուզում բերել մեր ժողովրդի գլխին, Աստծո արդար բարկությունը գրգռելով մեր դեմ: Տիրոջ խոսքում նաև գրված է. «...անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ (մարդիկ). նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռոմեացիներին 1.31-32):
ՈՒրեմն ով ինչ սերմանում է, դրա պտուղն է հավաքելու:
Աշխարհի ազգերից ամեն մեկը իր զորության շնորհիվ է հարատևում, մեկը՝ իր ժողովրդի շատությամբ, մյուսը՝ իր ունեցած հարստությամբ, երրորդներն էլ իրենց խելքով ու ճարպկությամբ: Մենք առաջին երկուսը հաստատ չունենք, երրորդն էլ կասկածելի է (եթե անխելք չլինեինք, բա մեր անգին ու սուրբ հավատը կուզեի՞նք փոխել ուրիշների թրիքի հետ): «ՈՒրեմն ի՞նչ,- գուցե և հարցնի ինչ-որ մեկը,- կորչելու ենք գնա՞նք, հզորների ոտի տակ ցե՞խ դառնանք»: Պատասխանից առաջ նախ հետ նայենք. ո՞ւր են մեզ դարերով կեղեքած ու նեղած աշխարհակալ ազգերից շատերը. մոնղոլները, թաթարները, մարերն ու պարթևները, Ասորեստանն ու Բաբելոնը, Բյուզանդիան ու Հռոմեական կայսրությունը: Դրանցից շատերը չկան, միայն հին աշխարհի քարտեզների մեջ են երևում, մնացածներն էլ այնքան են նվազել ու փոքրացել, որ միայն հետքերն են մնացել: Իսկ ահա մենք կա՛նք. մե՛ր հողում՝ Արարատի փեշերին, մե՛ր լեզվով, մե՛ր գրով, մե՛ր հավատով ու մեր սուրբ Էջմիածնով: Ո՞Ւմ շնորհիվ. իհարկե, մեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, Որը մեր փոքրիկ հոտի` հայ ազգի մեծ Հովիվն է, որ թշնամիներից պաշտպանել է ու պիտի պաշտպանի. միայն թե մենք չլքենք Իրեն, այլ Իր խոսքի ու պատվիրանների մեջ հարատևենք:
Իսկ եթե հանդուգն, բայց անմիտ համարձակներ կգտնվեն ու այսչափ վկայությունները կանտեսեն և մեղքին այո՛ կասեն, թող դրանք իմանան, որ թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների, թե՛ ապագա սերունդների վրա վա՜յ ու նզովք են ժառանգելու, քանզի մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով, գայթակղություններ պետք է, որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթեոս 18.7)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ